ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում մեկնաբանել է իր դեմ ՀԴԲ-ի գաղտնի հետաքննության մասին The New York Times թերթի հրապարակումը:
«Նրանք իմ դեմ հետաքննություն են սկսել առանց որևէ պատճառի կամ ապացույցի այն բանից հետո, երբ ես հեռացրի խաբեբա Ջեյմս Քոմիին»,- գրել է Թրամփը:
Նա նաև հավելել է, որ պաշտոնաթող Քոմին ԱՄՆ-ի համար «հրաշալի օր էր»։








































