Թուրքական Hürriyet թերթը, վկայակոչելով Լոնդոնում արաբերենով հրապարակվող «Էլ Շարք» և «Ավսաթ» թերթերը, գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն առաջիկայում պատրաստվում է մեկական այց կատարել դեպի Իրան և Սիրիա։
Սակայն նշվում է, որ Դավութօղլուի մերձավորարևելյան այցի շրջանակներում առաջին այցը պետք է իրականացվի դեպի Եգիպտոս։ Դրանից հետո Դավութօղլուն վերադառնալու է խորհրդարան, ինչը պայմանավորված է խորհրդարանական գործոնով։
Պլանավորված է, որ Դավութօղլուի իրանական և սիրիական այցերը տեղի կունենան հուլիսի 7-ից հետո։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանի առաջին արտասահմանյան այցը նույնպես բաժին է ընկնում Եգիպտոսին։