Իտալիայի իշխանությունները Վենետիկ այցելելու համար տուրիստական հարկ են ներդրել: Այն կներառվի տոմսերի և տուրերի արժեքի մեջ:
Խոսքը օրական մինչև 10 եվրո գումարի մասին է, վճարման ճշգրիտ գումարը կախված կլինի սեզոնից: Վենետիկի քաղաքապետի խոսքով՝ հավաքված գումարները կուղղվեն ճարտարապետական հուշարձանների վերականգնմանը և աղբահանությանը, որը թողնում են միլիոնավոր զբոսաշրջիկները:

Քաղաքապետը նաեւ հույս է հայտնել, որ հարկի ներդրումը մի փոքր մխիթարելու է վենետիկցիներին, որոնք երկար ժամանակ բողոքել են, որ բազմաթիվ հյուրերը խանգարում են առօրյա կյանքի ռիթմին:









































