Wednesday, 24 06 2026
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ

Ամփոփվեցին Կիբեռսպորտի Հայաստանի 5-րդ առաջնության արդյունքները

«Սամսունգ Էլէկտրոնիքս» ընկերությունը, «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան հայտարարում են Հայաստանի համակարգչային խաղերի 5-րդ բաց առաջնության հաղթողների պարգևատրման մասին: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր «ԱրմենՏել»-ի վարչական շենքում:

Համակարգչային խաղերի Համաշխարհային առաջնության ծրագրում ներառված պաշտոնական մարզաձում հաղթեցին 27-ամյա տնտեսագետ Էդմոն Գրիգորյանը (FIFA 2011) և 24-ամյա ծրագրավորող Հայկ Հակոբյանը (StarCraft 2): Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը և ՀՀ-ում «Սամսունգ Էլեկտրոնիքս»-ի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը չեմպիոններին հանձնեցին ուղեգիր դեպի Պուսան (Հարավային Կորեա), որտեղ նրանք կներկայացնեն Հայաստանը կիբեռխաղերի Համաշխարհային մրցաշարում:

Այդ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացան նաև երկրորդ և երրորդ տեղերը գրաված Լևոն Սաքեյանը, Մհեր Եղիազարյանը, Պավել Արամյանը և Բագրատ Դաբաղյանը: WCG Հայաստանի առաջնության թիմային և անհատական մարզաձևերի հաղթողները պարգևատրվեցին Samsung ընկերության արտադրության համակարգչային տեխնիկայով: «ԱրմենՏել» ընկերության հատուկ մրցանակի` նեթբուք և մեկ տարի անվճար Hi-Line ծառայության բաժանորդագրմանն արժանացավ WCG Հայաստանի առաջնության իգական սեռի միակ մասնակից` Օլգա Ֆեդորենկոն:

«Այսօր, երբ միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերության ջանքերով երկրում ստեղծված են արագ և մատչելի ինտերնետի բոլոր նախադրյալները, մենք կարող ենք ուշադրություն դարձնել նաև Հայաստանում կիբեռսպորտի զարգացմանը: Մաղթում եմ մեր երիտասարդներին պատվով ներկայացնել երկիրը համակարգչային սպորտի աշխարհում կայանալիք խոշորագույն միջոցառմանը», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կազմկոմիտեի տվյալներով, WCG Հայաստանի 2011 առաջնությանը մասնակցել է 150 երիտասարդ, որոնցից 36 տարբեր անվանակարգերում դարձել է մրցանակակիր: Համակարգչային խաղերի համաշխարհային հովանավորն է «Սամսունգ Էլէկտրոնիքս» ընկերությունը, իսկ Հայաստանի ազգային առաջնությանը` «ԱրմենՏել» ընկերությունը: Մրցաշարին համակարգիչները տրամադրել է Fine ընկերությունը:

Համակարգչային խաղերի Հայաստանի առաջնության մրցանակակիրների ցանկին, ինչպես նաև խաղերի ձայնագրություններին կարելի է ծանոթանալ Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կայքում` www.wcg.am:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում