Ադրբեջանական Contact.az կայքի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին 5 ամիսներին Ադրբեջանի ներկրումն աճել է 45 տոկոսով։ Այդ ընթացքում ընդհանուր ներկրվել է 3,489,600,000 դոլարի ապրանք, ինչը մոտ 1 միլիարդ դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։
Ներկրումն ավելացել է թե՛ ապրանքների թանկացման, թե՛ դրանց քանակական աճի շնորհիվ։ Մոտ 80 տոկոսով աճել է ավտոմեքենաների, սարքավորումների, էլեկտրական ապարատների և այլ ներդրումային նշանակության ապրանքների ներկրումը։ Ադրբեջանական ներկրման մեջ դրանց տեսակարար կշիռը կազմել է 31.3 տոկոս (1.1 միլիարդ դոլար)։ 60 տոկոսով աճել է տրանսպորտային միջոցների ներկրումը։









































