«Մենք գիտեինք, որ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ, բայց թե ինչ ծավալի էին դրանք՝ անհնար էր պատկերացնել, մինչև դրանց վրայից ծածկոցը չվերցվեց: Հիմա ծածկոցը վերցվել է, ու մենք պետք է կարողանանք 5 տարվա ընթացքում խնդիրները մաքսիմալ լուծել այնպես, որ հաջորդ գումարման Ազգային ժողովը արդեն գա ոչ թե խնդիր լուծելու, այլ զարգացում ապահովելու համար: Այսինքն՝ այս Ազգային ժողովը պետք է լինի խնդիրներ լուծող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ առաջնահերթ լուծման կարիք ունի մարդկանց սոցիալական խնդիրը. «Մենք ունենք աշխատող աղքատներ. դա նոնսենս է: Հնարավոր չէ անցկացնել տնտեսական բարեփոխումներ առանց քաղաքական համակարգի փոփոխության, և փառք Աստծու՝ այժմ քաղաքական համակարգը փոխվել է: Հաջորդը արդեն տնտեսության բարեփոխումն է»:
Կարեն Սիմոնյանը, ներկայացնելով իրենց կուսակցության դիրքորոշումը, ասաց. «Որպես ազատական ուժ՝ մենք կողմնակից ենք տնտեսության լիբերալիզացմանը: Նախորդ գումարման Ազգային ժողովի կողմից ընդունված Հարկային օրենսգիրքը, մեղմ ասած, չի համապատասխանել իրականությանը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































