Չինական Չենդու քաղաքում գործարկվել է մետրոյի գնացք, որի վագոնները ներսից զարդարված են Ասիայում հայտնի մուլտֆիլմերի հերոսների պատկերներով: Այս մասին հայտնում է «Սինհուան»:
Առաջին թեմատիկ «երկնագույն արագընթացը», որի սրահները ձևավորված են մանկական վառ ոճով՝ մուլտֆիլմերի հերոսներով, գործարկվել է Չենդու քաղաքի մետրոյի 7-րդ գծում:
«HelloKitty-ն, «սրամիտ պինգվինը», «ձվի դեղնուցը», Pochacco շնիկը, AP-բադիկը և Sanrio ընտանիքի այլ կերպարներ ուրախ ներկայացել են մեզ»,- հաղորդում է չինական տեղեկատվական գործակալությունը: