Հայտնի են 2018թ.-ի վատագույն ֆիլմերը: Դրանց վարկանիշային ցանկը հրապարակել է The Hollywood Reporter ամսագիրը:
The Hollywood Reporter-ի կինոքննադատների կարծիքով, «Գոթիի կոդեքսը» կրիմինալ դրաման Ջոն Թրավոլթայի գլխավոր դերակատարմամբ, անցնող տարվա վատագույն ֆիլմն է: Rotten Pomidor կայքում, որն ամփոփում է արձագանքներն ու կարծիքները, ֆիլմն ունեցել է 0% վարկանիշ:

Երկրորդ հորիզոնականը անհաջող ֆիլմերի շարքում զբաղեցրել է Օտո Բաթհերսթոնի «Ռոբին Հուդ. սկիզբը» ժապավենը: The Hollywood Reporter-ի կինոքննադատներից մեկը ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցած բոլոր անձանց առաջարկել է ապաշխարհել:

Բացի այդ, ամսագրի կինոքննադատների ճաշակով չի եղել Քրիստիան Գրեյի մասին եռապատման եզրափակիչ մասը՝ «Ազատության 50 երանգները»:

Անհաջող ֆիլմերի ցանկում ընդգրկվել են նաև Դեն Ֆոգելմանի «Կյանքն ինքը» ֆիլմը, Թոմ Հարդիի գլխավոր դերակատարմամբ «Վենոմը», ինչպես նաև «Շելկունչիկը և չորս թագավորությունները», «Ժամանակի կոտրումը» և ուրիշներ:









































