Tuesday, 30 06 2026
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին

Հաջորդ տարի Հայաստանի պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազելու է

Հայաստանի պետական պարտքը հաջորդ տարվա վերջում կկազմի 3.3 տրիլիոն դրամ կամ 6.9 մլրդ դոլար: Դա կկազմի համախառն ներքին արդյունքի 49.8 տոկոսը, և այս ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան նախորդ տարիներին: «2019 թվականի փոխառությունների ծրագիր» թեմայով միջոցառմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության Ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը:

«Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները 2019-ին կազմելու են 151.6 մլրդ դրամ, որից ներքին աղբյուրներից հատկացված միջոցները կազմելու են 54.1 մլրդ դրամ: Ներքին աղբյուրներից փոխառու զուտ միջոցները կկազմեն 70 մլրդ դրամ: Արտաքին աղբյուրներից փոխառու զուտ միջոցների ներգրավումը կկազմի 155.4 մլրդ դրամ: 2019-ին 151.6 մլրդ դրամ պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 2.2 տոկոսը։ Ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է, որ 2019-ի վերջում պետական պարտքը կկազմի 3.3 տրիլիոն դրամ կամ 6.9 մլրդ դոլար, որը համախառն ներքին արդյունքի նկատմամբ կլինի 49.8 տոկոս»,-ներկայացրեց Համբարձումյանը:

2016-ին Հայաստանի պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կազմել էր 51.9 տոկոս, 2017-ին՝ 53.7 տոկոս: Սակայն 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է նվազեցնել պարտք/ՀՆԱ մակարդակը: Կանխատեսվում է, որ այն կկազմի 50.7 տոկոս: Համբարձումյանի խոսքով՝ 2019-ին փոխառությունների ծրագրի ամբողջությամբ իրականացման դեպքում պարտքի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ ավելի կնվազի, և կանխատեսվում է, որ կիջնի 50 տոկոս շեմից:

Համբարձումյանը պարտքի կառավարման կարևորագույն գործոններից համարեց պորտֆելի ռիսկերի կառավարումը: 2018-ի կանխատեսումներով՝ նաև փոխառությունների ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում կանխատեսվում է, որ ռիսկի ցուցանիշները կգտնվեն ուղենշային սահմանում: Կառավարության պարտքի պորտֆելն ամենաշատը կրում է փոխարժեքի ռիսկ: Համբարձումյանը տեղեկացրեց, որ կառավարության պարտքի ռազմավարությամբ նախանշվել է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում պետք է մեծացնել ներքին աղբյուրներից պակասուրդի ֆինանսավորման ծավալները՝ մեծացնելով ներքին պարտքի, դրամով ներգրաված պարտքի տեսակարար կշիռները:

Դրամով ներգրավված պարտքը 2017թ-ի 18.4-ի դիմաց, կանխատեսվում է, որ 2019-ի արդյունքներով կաճի մինչ 19.6 տոկոս, ներքին պարտքը 20.7-ից կաճի մինչև 21.8 տոկոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում