Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ

ՀԲԸՄ մասնաճյուղերը նշում են ՄԱԿ-ի՝ Ցեղասպանությունների հիշատակման և կանխարգելման օրը

նշանավորումն Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա, ՀԲԸՄ-ն հայտնում է իր շարունակական նվիրվածությունը կրթության միջոցով ցեղասպանությունների կանխարգելման գործում ՄԱԿ-ի առաքելությանը:

Ինչպես տեղեկացրին ՀԲԸՄ-ից, աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ՀԲԸՄ երեք կենտրոնները կազմակերպել են հիշատակի միջոցառումներ, այդ թվում՝ քննարկում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունների մասին, գրական երեկո՝ ծագումնաբանության հարցերով, ինչպես նաև համերգ՝ ՀԲԸՄ հովանավորության ներքո:

«Այն, թե ինչպես ենք ներկայացնում Մերձավոր Արևելքի պատմությունը, չափազանց խնդրահարույց է, քանզի չի օգնում հասկանալու մեր անցյալը», – իր խոսքն այսպես սկսեց Ժնևի Վեբսթերի համալսարանի քաղաքական վերլուծաբան Վիգեն Չեթերյանը: «Շատ կարևոր է Օսմանյան կայսրության պատմությունը դիտարկել 19-րդ դարի սկզբներից՝ հասկանալու համար, թե ներկայումս ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում»: Բրյուսելում «Ներկայիս զանգվածային բռնությունները Մերձավոր Արևելքում» թեմայով քննարկումներում ելույթ ունենալիս պրոֆեսոր Չեթերյանին քննարկման ընթացքում միացավ Ուտրեխտի համալսարանի պրոֆեսոր Ուղուր Ումիթ Ունգորը: 2018թ. դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած քննարկումները վարում էր Բրյուսելի բաց համալսարանի (Université Libre de Bruxelles) քաղաքագիտության դասախոս Օդե Մերլինը, իսկ մասնակիցների թվում էին գիտնականներ, ուսանողներ, ինչպես նաև պետական և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացումների ժամանակ անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքում անցյալում և ներկայումս տեղի ունեցող աշխարհաքաղաքական հակամարտություններին, ինչպես նաև այն հարցին, թե ինչպես հետ-օսմանյան ժամանակահատվածում աշխարհի պատմության խեղաթյուրումը կարող է հանգեցնել բռնության միտումների պահպանմանը: Պրոֆեսոր Չեթերյանը հակադրվեց այն ոչ պատշաճ կրթության հետևանքներին, որ ուսանողները ստացել էին Մերձավոր Արևելքի նոր պատմության վերաբերյալ՝ սկսած Առաջին աշխարհամարտից, իսկ պրոֆեսոր Ունգորը քննության առավ «հաղթանակի, պարտության և դիմադրության մշակույթների» ձևավորումը և դրանց ներկայիս ազդեցությունը բռնության դեպքերի վրա: Որպեսզի մասնակիցներն ըմբռնեն, թե վայրագ հակամարտություններն ինչպես են անդրադառնում մեր օրերի վրա, պրոֆեսոր Ունգորը պարզաբանեց, որ անցյալին անդրադառնալիս «այդ ամբողջ բռնությունից, քաղաքական հաստատությունների, քաղաքացիական հասարակությունների բացակայությունից և փոքրամասնությունների հզորացումից զատ՝ մենք պետք է մտորենք անցումային արդարադատության բացակայության մասին»:

Քննարկումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց պատմական ճշմարտության վերականգնման մարտահրավերներին և այդ ուղղությամբ համաշխարհային հանրության կողմից գործադրվող ջանքերին, կազմակերպվել և հյուրընկալվել էր Ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի բելգիական միության կողմից՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի), Բրյուսելի բաց համալսարանի քաղաքական կյանքի հետազոտման բաժանմունքի (Cevipol), Երիտասարդ գնչուների միջազգային ցանցի (Ternype) և Հրեա ուսանողների եվրոպական միության (EUJS) հետ գործընկերությամբ: Բելգիական միությունը բաղկացած է ցեղասպանություն վերապրած համայնքների հետ առնչություն ունեցող միավորումներից:

ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից Երևանում կազմակերպված Ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարի գլոբալ ֆորումի շրջանակներում ՀԲԸՄ-ն հովանավորել է 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած բացման համերգ-երեկոն՝ մասնակցությամբ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի: Ֆորումի օրակարգն ուղղված էր հասանելի հանրակրթության միջոցով ցեղասպանությունների կանխարգելմանը: «Հաշվի առնելով հայ   ազգի   պատմությունը,   մենք   պարտավոր   ենք   լույս   սփռել   բոլոր ցեղասպանությունների   սարսափների,   ինչպես   նաև   հիմնավոր   վավերագրերի առկայության   պայմաններում   ցեղասպանության   ժխտման   հետ   կապված շարունակական   անարդարության   վրա», – ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ներկայությամբ: «ՀԲԸՄ-ն հպարտ է, որ օգնում է կրել մարդու իրավունքների առաջքաշման ծանր թիկնոցը՝ կազմակերպելով միջազգային սիմպոզիումներ և ծավալուն քննարկումներ այնպիսի խոշոր մայրաքաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Փարիզն ու Բեյրութը, ինչպես նաև մասնակցելով դրանց: Այսօր մենք այդ գործունեությունը ծավալում ենք ոչ պարզապես որպես ցեղասպանություն վերապրածներ, այլև որպես մարդասիրության առաջատարներ»:

Ատլանտյան օվկիանոսից այն կողմ՝ Կանադայում, ՀԲԸՄ Տորոնտոյի գրասենյակը տեղի համայնքին ներգրավել է Արևմտյան Հայաստանի Թալաս բնակավայրի հերոսական պատմության ուսումնասիրմանը: «Մասնակցելով ուղևորությանը» խորագրով միջոցառումը, որը անցկացվել է 2018թ. նոյեմբերի 28-ի գիշերը, նվիրված էր Ուենդի Էլիոթի Սխրանքն ու ողորմածությունը խելացնոր աշխարհում. մարդասիրական գործունեությունը Թալասում՝ Թուրքիայում՝ 1908-1923 թվականներին գրքի քննարկմանը: Գրքով հետադարձ հայացք է գցվում Թալասում Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրության հոգեվարքի օրերին Թալասում կանադացի և ամերիկացի միսիոներների և նրանց օգնող մարդկանց ականավոր, սակայն քիչ հայտնի խմբի գործունեությանը: Էլիոթը նկարագրում է, թե ինչպես է այս խումբը հազարավոր հայ, հույն և թուրք որբերի փրկել սովից ու հիվանդություններից, ինչպես են այս հասարակ մարդիկ իրենց ծառայության միջոցով բեկել պատմության ընթացքը: Միջոցառումն առանձնապես հուզումնալից էր, քանի որ մասնակիցներից շատերը թալասցի հայերի ժառանգներ էին, ովքեր Էլիոթի ներկայացրած արխիվային նյութերի օգնությամբ ուսումնասիրեցին իրենց նախնիների քաղաքը: Հաջորդ շաբաթ Էլիոթին նույնպիսի հաջողությամբ հյուրընկալեց ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակը:

Ի լրումն ողջ աշխարհում շարունակաբար իրականացվող ծրագրերի, ՀԲԸՄ-ն հրատարակել է երեք WebTalk՝ Բելգիայի Լուվենի կաթոլիկ համալսարանի (UCL) բյուզանդագիտության, հայագիտության, վրացագիտության, եվրոպական մշակույթի և ինքնության հարցերի դոկտոր Բերնարդ Կուլիի մասնակցությամբ: Տեսանյութերում դոկտոր Կուլին մանրամասն ներկայացնում է ցեղասպանության փուլերը, լուսաբանում Հայոց ցեղասպանության հետ ժամանակային առումով համընկնող ասորիների և պոնտացի հույների ցեղասպանությունների պատմությունը, քննարկում ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացները Բելգիայում: Կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման նպատակով ՀԲԸՄ WebTalk-երը նախատեսված են համաշխարհային հանրությանը հասանելի լինելու համար: Այդ իրադարձությունների տարելիցից հետո էլ ՀԲԸՄ-ն պահպանում է իր նվիրվածությունը աշխարհի բոլոր ծայրերում իր ընդլայնվող համայնքներին:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը: ՀԲԸՄ-ն հանձնառու է յուրաքանչյուր տարի փոփոխություն մտցնելու Հայաստանում, Արցախում և հայկական սփյուռքում ապրող 500,000 մարդկանց կյանքում: 1906 թվականից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է միակ գերակա նպատակին, այն է՝ հող պատրաստել բոլոր հայերի բարգավաճման համար: Հավելյալ տեղեկատվության համար տես www.agbu.org կայքէջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում