«Մարդու իրավունքների ոլորտում կառավարության գործող գործողությունների ծրագիրը ընդունվել էր դեռևս 2017 թվականին: Թավշյա հեղափոխությունից հետո նաև անհրաժեշտություն առաջացավ վերանայել այդ ծրագիրը՝ չնայած նրա իրականացմանը մնացել է ընդամենը մեկ տարի»,- նշեց արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Նրա խոսքով՝ իրենք դիմել են և՛ պետական մարմիններին, և՛ քաղհասարակությանը՝ առաջարկություններ ներկայացնելու. «Կազմակերպել ենք մի շարք քննարկումներ, որոնց նպատակն այն է, որ մինչև տարեվերջ մենք ունենանք նոր նախագիծ, որում կարտացոլվեն այն գործողությունները, որոնք մենք կարող ենք իրականացնել հաջորդ տարվա ընթացքում»:
Փոխնախարարի կարծիքով՝ անհրաժեշտություն է քաղհասարակության իրենց գործընկերների հետ համագործակցությունը. «Որովհետև հենց մարդու իրավունքների հասկացությունը նաև ենթադրում է քաղհասարակության ակտիվ մասնակցություն»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:







































