The Daily Dot-ը Լոգան Պոլին անվանել է 2018թ.-ի ամենավատ բլոգեր: Ամբարտավանության և վիրավորանքների վրա հիմնված կարիերան ընդմիշտ փչացրեց երիտասարդին, գտնում է YouTube-ի հետազոտության մեջ մասնագիտացած լրագրող Ջոշ Կացովիցը:
Կացովիցը Պոլին հիշեցրել է նրա հիմնական կապիտ սխալը՝ կատակը, որը բլոգերն արել է ճապոնական Aokigahara անտառում նկարահանումների ժամանակ հայտնաբերած ինքնասպանություն գործած մարդու դիակի մոտ: «Նա երևի կարծում էր, որ դա կլինի Լոգան Պոլի հերթական բլոգը՝ ընկերական կատակներով և ռասիստական կարծրատիպերով»,- հեգնել է լրագրողը:

Տեսանյութի հրապարակումը հանգեցրել է YouTube-ի հետ բլոգերի համագործակցության դադարեցմանը, որը նրան զրկել է միլիոնանոց եկամուտներից: Արդյունքում, նա փոխել է հարթակը, դառնալով ստրիմեր և առաջատար պոդկաստ:
«Նա ամենավատ YouTube-բլոգերն է: ճապոնական ինքնասպանների անտառում արված տեսանյութը հարթակի պատմության մեջ ամենատխրահռչակ պահերից է, որն անուղղելի վնաս է հասցրել նրան, նրա կարիերային և հենց YouTube-ին: Եվ Պոլը միևնույնն է չի գիտակցել իր սխալը»,- եզրափակել է լրագրողը:










































