Հերբերտ Գենթերը, գերմանական Շտուտգարտ ակումբի ավագ Քրիստիան Գենթերի հայրը, մահացել է մարզադաշտում որդու մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է թիմի կայքը:
Հերտայի դեմ Բունդեսլիգայի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին, տղամարդու ինքնազգացողությունը վատացել է: Բժիշկները, որոնք «Mercedes-Benz Arena» մարզադաշտում էին, Գենթերին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, բայց չեն կարողացել փրկել նրա կյանքը: Տղամարդը մահացել է խաղի ավարտից հետո: Մահվան պատճառը հայտնի չէ։
«Շտուտգարտը» 2:1 հաշվով հաղթեց խաղը: Գենտեր կրտսերը դաշտում անցկացրեց 90 րոպե:









































