Ժամանակին վճարել հաշիվները, օգնել տան մաքրման հարցում և միշտ իր հետևից լվանալ սպասքը. հենց այս որակներն է, որ բրիտանացիների կարծիքով՝ բնորոշ են կատարյալ բնակարանային հարևանին: Այս մասին ասվում է OnePoll սոցիոլոգիական ընկերության հետազոտության մեջ:
Յուրաքանչյուր երրորդ բրիտանացին համարում է, որ կատարյալ հարևանը պետք է ունենա կազմակերպչական լավ ունակություններ, իսկ ամեն հինգերորդը գնահատում է երաժշտական լավ ճաշակը: Հարցվածների 27%-ը ուզում է, հարևանի հետ հնարավոր լինի ընկերական զրույցներ ունենալ:

Հարցվածների 23%-ը հայտարարել է, որ արդեն հանդիպել են կատարյալ հարևանին և ապրում են նրա հետ, իսկ 44%-ը ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկին, ում հետ ապրել է, համարել է լավագույն ընկեր: 10 հարցվածներից 3-ը հարևանի հետ ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել: Ընդ որում, 5 հարցվածներից 2-ը ընդհանրապես չեն շփվում հարևանների հետ:










































