Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Հայկական կոշիկն արտահանվում է ԵՄ

Վերջին երկու տարում Հայաստանում 35-43 տոկոսով աճել է տեքստիլի, հագուստի եւ կաշվե արտադրանքի արտահանման ծավալը: 40 տոկոսից ավելին արտահանվում է Եվրամիության երկրներ։ Ոլորտի ընկերությունները զանգվածային սպառման արտադրատեսակներից բացի, տեղական ու արտերկրյա դիստրիբյուտորներին են մատակարարում նաեւ դիզայներական նմուշներ։ Այս տվյալները ստացվել են «Բիզնես Արմենիա»-ի մասնագիտական հետազոտության արդյունքում: Իսկ ինչի՞ շնորհիվ է գրանցվել աճը թեթեւ արդյունաբերական այս ճյուղերում:

«Բիզնես Արմենիա»-ից հայտնում են, որ նշյալ ոլորտում ներդրումները խթանելու նպատակով կառավարությունը աջակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք սկսում են տալ իրենց արդյունքը: Դրա շնորհիվ Հայաստանը եվրոպական, իրանական, ասիական երկրների ներդրողների համար գրավիչ հարթակ է՝ այստեղ արտադրություն հիմնելու եւ զրոյական մաքսատուրքով ԵԱՏՄ 180-միլիոնանոց շուկա դուրս գալու համար:

Պատրաստվել է նաեւ միջազգային ներդրողներին ուղղված տեղեկատվական տեսանյութ, որը ներկայացնում է, մասնավորապես, տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչությունները։

Հայկական կոշիկի ու կաշվե իրերի արտադրության զարկերակըկարծես նորից սկսում է տրոփել: Խորհրդային ժամանակներից կոշիկի արտադրության պիկը վաղուց մնացել է հիշողություն: Հայ կաշեգործությունը նախկին ներուժից շատ փոքր ծավալով շուրջ 2-3 տասնամյակ շարունակել է թողարկել հայրենական արտադրանքը՝ քիչ, բայց որակով: Ժամանակի ընթացքում կաշեգործության նոր ռազմավարության շնորհիվ պետական մակարդակով ուշադրություն դարձվեց ոլորտի ապագային: Ի հայտ եկան ձեռնարկություններ, որոնք հիմնեցին կոշիկի փոքրածավալ արտադրություն:

Իսկ նախորդ տարի բոլորովին նոր հզորությամբ վերագործարկվեց Երեւանի կաշվի գործարանը՝ ծրագրելով կաշվե իրերի հայկական արտադրություն: Այսօր կան ընկերություններ, որոնք արտադրում են նաեւ կաշվե պարագաներ՝ պայուսակներ, գոտիներ, որոնք իրենց սպառումն են գտել ոչ միայն ներքին շուկայում:

Որակյալ եւ մրցունակ արտադրանքի եւ ինքնատիպ դիզայնի շնորհիվ շատ հայ արտադրողների համար միջազգային շուկան դարձել է հասանելի իրացման համար: Ամենամյա միջազգային ցուցահանդեսները եւս որոշակիորեն նպաստում են հայկական արտադրության տարբեր ապրանքանիշերի ճանաչելիության մեծացմանը: Նախորդ ցուցահանդեսի արդյունքում հայաստանյան արտադրողները շուրջ 227 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։ Այս տարի կաշվե իրերի արտադրության ծավալների եւ արտահանման էական աճ է արձանագրվել, սակայն ցուցանիշները դեռեւս գոհացնող չեն:

Առաջարկը ծնում է պահանջարկ: Այսպես են մեկնաբանում Գյումրիում հիմնված կոշիկի արտադրության սեփականատերերը:

Հումքի 70 տոկոսը ներկրվում է Իտալիայից, 30 տոկոսը Թուրքիայից, իսկ մի փոքր մասը՝ տեղական շուկայից են հայթայթում:

Հնարավոր է ընկերությունը հիմնի մասնաճյուղեր նաեւ Վանաձորում, Երեւանում եւ Հայաստանից դուրս: «Բաբիննի» կոշիկ արտադրող ընկերության տնօրեն Արտակ Մովսիսյանը պատրաստ է ընդլայնել արտադրանքը, որը նաեւ արտահանվում է ՌԴ եւ եվրոպական երկրներ: Իտալական հումքով, տեղական կարով «Բաբիննի» ընկերությունը գյումրեցի սպառողին է ներկայանում որակյալ կոշիկների նոր տեսականիով: Արդեն մի քանի տասնյակ աշխատատեղ է բացվել արտադրամասում:

Վերջին տարին արտադրության փոքր ծավալով, բայց հետաքրքիր դիզայնով աչքի են ընկնում հայրենիք վերադարձած սիրիահայերի կողմից բացված «Ավա շուզ» ընկերության կոշիկները։ Ընկերության տնօրեն, սիրիահայ Անդրանիկ Սաֆարը արտադրանքը «Ավա շուզ» ապրանքանիշով արտահանել է Արաբական Էմիրություններ, Բելգիա, Կանադա, սակայն այժմ արտահանումը ժամանակավոր դադարեցրել է: «ՀՀ–ի» հետ զրույցում ասաց, խնդիրներ կան, առայժմ արտադրում են միայն ներքին շուկայի համար, պատճառը ոչ մրցունակ գներն են: Նրա մատնանշմամբ, ներմուծվող հումքի մաքսատուրքը բարձրացնում է կոշիկի արտադրության ինքնարժեքը, իսկ արդեն պատրաստի արտահանված կոշիկը գնային առումով դադարում է մրցունակ լինել: Բացի այդ, ներկրված կոշիկի մաքսատուրքը ստացվում է ավելի էժան, քան տեղականի համար ձեռք բերված հումքը: Արդյունքում տեղական արտադրանքը ներքին շուկայում եւս դառնում է ոչ այդքան մատչելի:

«ԷլԿաԷռ» ընկերությունն արտադրում է կաշվե պայուսակներ, առայժմ արտահանման միակ շուկան ՌԴ-ն է, սակայն առաջիկայում նախատեսում է ընդլայնել արտահանման ուղղությունները:
Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկայի տնօրեն Միշա Ուլիխանյանը մարզակոշիկների արտադրության ծավալներից դժգոհ չէ, սակայն ըստ նրա, կարող էր ծավալն ավելին լինել: Մտաբերեց՝ ԽՍՀՄ տարիներին 100 000 զույգ կոշիկ էին տարեկան արտադրում, այսօր ֆաբրիկայի արտադրման հզորությունը նվազել է, կարողանում են ընդամենը 20 000 զույգ արտադրել, որի 30 տոկոսն այս տարի կարողացել են արտահանել:

Սպորտային կոշիկների որակն ու դիզայնը բավական բարձր են գնահատում արտերկրում: Սպառման շուկան այս տարի եղել է միայն ՌԴ-ն, սակայն տնօրենի վստահեցմամբ, եկող տարեսկզբին պայմանագիր է կնքվելու ԱՄՆ արտահանելու համար:

Արդեն հստակ է, իրացման շուկաները լինելու են հայաշատ Գլենդելն ու Լոս Անջելեսը: Միշա Ուլիխանյանը նշեց, որ նախորդ տարիներին արտադրանքը կարողացել են արտահանել նաեւ Ֆրանսիա եւ Մարոկկո: Արտադրանքի ծավալները կարող էին կրկնապատկվել, սակայն նրա մատնանշմամբ, դարձյալ խնդիրը հումքն է, կոշիկի արտադրության մեջ կիրառվող նյութի թանկ գինը: Եղվարդում արտադրվող մարզակոշիկները կամ ինչպես ավելի հայտնի են՝ «Եղվարդի բոթասները», բավական որակյալ են եւ պատրաստվում են միայն բնական կաշվից:

Համեմատության համար նշենք, եթե 2015 թ. արտահանվում էր տեղական արտադրության կոշիկների միայն 20 տոկոսը, ապա վերջին երկու տարում արտահանման թիվը կրկնապատկվել է: Հայրենական արտադրողները լավատես են՝ ՀՀ-ում կաշեգործության համար անհրաժեշտ հումքի առկայության պարագայում կվերագործարկվեն կաշի վերամշակող ընկերությունները, հումքը կդառնա մատչելի տեղական շուկայի համար:

Ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու, ինչպես նաեւ թեթեւ արդյունաբերության ոլորտի խթանման անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման նախագիծ: Ի՞նչ է այն ենթադրում՝ կանդրադառնանք առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում