«Հրապարակ»-ը գրում է. «Պարզվում է` մեր պաշտոնյաների զավակներն ազատ ժամերին ոչ միայն կրակում են, այլև, հետևելով իրենց հայրերի օրինակին, զբաղված են խորապես մտավոր աշխատանքով: Մոտ 20 օրից ԵՊՀ-ում իրենց թեկնածուականները կպաշտպանեն ոչ միայն Աբրահամյան Արգամը` Արգամիչի որդին, այլև ԲՀԿ-ական Յուվեցի Կարոյի ուստրը` Վիլիկը:
Յուվեցուց հետ չի մնացել նաև ՀՀԿ-ական` Ջերմուկի Աշոտի դուստրը. նրանք բոլորը մարտնչում են իրավական ասպարեզում, և թեկնածուական թեզերն էլ, բնականաբար, Հայաստանում ամենաչկայացած ոլորտից՝ իրավաբանությունից են:
Ինչպես նշեց մեր աղբյուրը, «դե, Ղազինյանն է, էլի` բիրիքով կպցրել ա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:









































