«Հեղափոխության օրերին բացահայտ բռնություններ են իրականացվել ոստիկանների կողմից, և ինչպես 2016-ին, այնպես էլ 2018-ին կիրառվեցին հատուկ միջոցներ, և խաղաղ հավաքների ժամանակ ՀՀ քաղաքացիները բազմաթիվ մարմնական վնասվածքներ ստացան»,- նկատեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Նրա խոսքով՝ այդ գործերով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցված, սակայն մինչ օրս որևէ անձ չի ենթարկվել քրեական պատասխանատվության. «Որևէ գնահատական չի տրվել քաղաքացիական հագուստներով այն անձանց, ովքեր հավաքների ազատությունն իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնություններ են գործադրել»:
Փաստաբանը հավելեց՝ ի վերջո իրավական գնահատական չտրվեց նաև Նիկոլ Փաշինյանին այդ օրերին առևանգելուն. «Ի վերջո, դա առևանգում էր, և տեղի էր ունեցել հանցագործություն»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































