Թաիլանդի իշխանությունները չեղարկել են սահմանված քաղաքական գործունեության արգելքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ռազմական կառավարությունը քաղաքական գործողությունների արգելք է սահմանել 2014-ին՝ իշխանության գալուց հետո: Նշվում է, որ առաջին սահմանափակումները թուլացվել են սեպտեմբերին, երբ չեղարկվել է քաղաքական կուսակցություններ կազմակերպելու արգելքը:
«Մարդիկ և քաղաքական կուսակցությունները կկարողանան մասնակցել քաղաքական գործունեությանը ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում՝ սահմանադրության համաձայն»,-ասվում է հայտարարությունում:









































