Samsung ընկերությունն իրականացնում է սեփական «խելացի» ակնոցների մշակում: The Korea Times-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ սարքը կկոչեն Galaxy Glass և կներկայացնեն սեպտեմբերին:
Հարավային Կորեայում արտոնագիրը, որում նկարագրվում է «խելացի» ակնոցների տեխնոլոգիան, Samsung-ը ստացել է հոկտեմբերին: Galaxy Gear ժամացույցների նման, աքսեսուարը պետք է անլար կապով կապել սմարթֆոնին: Ակնոցները կարող են մարդու տեսադաշտում արտացոլել բաց թողնված զանգերը, հաղորդագրություններն ու այլ ծանուցումներ: Սարքի համար էկրանը կպատրաստի Samsung Display-ը:
Թերթի տեղեկություններով՝ Galaxy Glass-ը կներկայացվի IFA ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-10-ը, Բեռլինում: Անցած տարի նույն միջոցառման ժամանակ ներկայացվել է Galaxy Gear-ը:







































