Monday, 06 07 2026
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ

Գերմանիայում կենդանիների կացարանները տոներից առաջ կենդանի չեն տա

Սուրբ Ծննդյան տոների ժամանակ Գերմանիայում կենդանիների համար նախատեսված կացարաններում կենդանիներ չեն տա: Այս մասին հաղորդել է Deutsche Welle-ն:

Կենդանիների կացարանների ղեկավարների կարծիքով, Սուրբ Ծննդյան տոներին, կենդանիներ չի կարելի նվիրել: «Լավագույն դեպքում կենդանիները դառնում են ընտանիքի անդամներ, բայց ոչ ոք ընտանիքի անդամին որպես նվեր չի տալիս»,- բացատրել է Հանովերի կացարաններից մեկի աշխատակից Առվիդ Պոսեկելը:

Կացարաններում անհանգստանում են, որ Սուրբ Ծննդյան տոներին չկողմնորոշվելով նվերի հարցում հաճախ կենդանիներ են նվիրում՝ առանց խորհրդակցելու հարազատների հետ: Արդյունքում, տոներից հետո, կենդանիներին կամ հետ են վերադարձնում կամ, ընդհանրապես, դրանք հայտնվում են փողոցում:

Image result for В Германии приюты для животных

Կացարանների աշխատակիցները բացատրել են DW-ին, որ նրանք, ովքեր իսկապես ուզում են կենդանի նվիրել Սուրբ Ծննդյան տոներին, կարող են գալ տոներից մի քանի շաբաթ առաջ կամ հունվարին: «Պարտադիր չէ դա անել տոներից երկու օր առաջ»,- բացատրել է Բրեմենի կենդանիների կացարանի աշխատակից Գաբրիելե Շվաբը:

Բացի դրանից, զրուցակիցները նշել են, որ նախատոնական շրջանը մարդկանց համար անհանգիստ ժամանակ է, իսկ կենդանիների համար, որոնք նոր են հայտնվում տանը, դա իսկապես սթրեսային է:

Արգելքը կգործի դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 1-ը, ոչ միայն Հանովերում և Բրեմենում, այլև Բեռլինում և այլ խոշոր քաղաքներում:

В Германии приюты для животных не будут отдавать питомцев перед праздниками

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում