Լրագրողուհի Քեյթ Ուայթհեդը առաջարկել է ինքնաթիռում կանանց առանձին շարք տրամադրել և հայտարարել է, որ դա կօգնի հաղթահարել ինքնաթիռի սրահում ոտձգությունները՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
«Ես երազում եմ ապագայի մասին, որտեղ կանանց ինքնաթիռում առանձին շարք կտրամադրեն: Բայց ինձ թվում է, որ ընկերությունները չեն հաստատի նման գաղափարը, քանի որ դա նշանակում է, որ տղամարդիկ նույնպես պետք է նստեն առանձին շարքում: Դա չի աշխատի»,- գրել է Ուայթհեդը։

Նա ընդգծել է, որ նման որոշման է հանգել ինքնաթիռներում սեռական ոտնձգությունների հաճախակի դեպքերի պատճառով:
Ընթերցողները չեն գնահատել Ուայթհեդի առաջարկը․ «Տիկին, ժամանակն է մեծանալու: Աշխարհը չի պտտվում ձեր շուրջը», գրել են ոմանք: «Ինչ ծիծաղելի է սա: Հաջորդ քայլը կլինի ինքնաթիռներ միայն կանանց համար և անձնակազմի անդամները կլինեն միայն իգական սեռի»,- նկատել են մյուսները։







































