Երգիչ Լև Լեշչենկոյի համերգային տնօրեն Օլեգ Դմիտրիևը մեկնաբանել է երգչի`հիվանդանոց տեղափոխվելը, հաղորդում է «Հինգերորդ ալիք»-ը:
Նրա խոսքով՝ Լեշչենկոն վատ է զգացել գերհոգնածության պատճառով:
Նա հստակեցրել է, որ երգիչն իրեն լավ չի զգացել Տյումենի համերգից վերադառնալիս:
«Վերադարձանք և հենց ինքնաթիռից իջնելուց հետո նա իրեն վատ զգաց: Իր բժշկին դիմեց խորհրդակցության համար: Եվ ճիշտ ժամանակին դիմեց: Նրան ինչ-որ բան տվեցին, պառկեցրեցին հիվանդանոց: Բժիշկն ինձ ասաց`գերհոգնածություն է»,-ասել է Դմիտրիևը:
Նա հավելել է, որ այժմ երգչի առողջությանը ոչինչ չի սպառնում:
«Այնպես որ, հանգստացրե՛ք խնդրում եմ, հանդիսատեսին և լսողներին: Հանգիստ ասեք՝ Լեշչենկոն եղել է, Լեշչենկոն կա, և Լեշչենկոն կլինի»,-եզրափակել է Դմիտրիևը:










































