Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը քաղաքացիների հորդորում է անպայման մասնակցել ընտրություններին: Պապիկյանը տեղեկացրել է, որ քվեարկել է հայրենի Լոռի Բերդում։
«Անպայման մասնակցեք ընտրություններին, եթե դեռ չեք հասցրել։ Յուրաքանչյուրիդ քվեն այսօր պատմություն է կերտելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարի պաշտոնակատարը։









































