Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է տվել: Այս մասին Facebook սոցիալական կայքում հայտնել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Սերգեյ Ավակովը: Նման տեղեկություն է տարածել նաև «Բատկիվշչինա» խմբակցության նախագահ Արսենի Յացենյուկը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել էր, որ իշխանությունը պատրաստ է քննարկել Նախարարների կաբինետի հրաժարականի հարցը Գերագույն ռադայի արտահերթ նիստում, որը տեղի կունենա այսօր՝ տեղի ժամանակով ժամը 10:00-ին:
Իսկ նախօրեին կայացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և խորհրդարանական խմբակցությունների ընդդիմադիր առաջնորդների հանդիպումը՝ քաղաքական ճգնաժանի կարգավորման հարցով:







































