ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ փոխնախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Նիկ Այերսի հետ քննարկում է հնարավորությունը առ այն, որ նա ստանձնի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը՝ տարեվերջին այդ պաշտոնը լքող Ջոն Քելլիի փախարեն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարին:
Նրա խոսքով՝ Թրամփը ցանկանում է, որ առաջիկա երկու տարում այդ պաշտոնը ստանձնի Այերսը, սակայն նա չի կարող նման խոստում տալ ընտանեկան պատճառներով: «Նախագահն ու Նիկը առայժմ քննարկում են կոնկրետ պայմանները, որոնց դեպքում նա կարող է ստանձնել պաշտոնը»,- գործակալությունը մեջբերում է Սպիտակ տան ներկայացուցչի խոսքերը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Քելլին կլքի իր պաշտոնը տարեվերջին, և Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարի թեկնածության մասին կհայտարարվի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: Ընդ որում, Թրամփը ընդգծել է, որ նոր նշանակումը կարող է լինել ժամանակավոր:







































