Wednesday, 24 06 2026
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը

Շատ դժվար շրջան ենք մտնում. ոչ մի դեպքում նոր իշխանության համար հեշտ չի լինելու

«Առաջին լրատվականի» զրուցակիցը Գերմանիայում բնակվող քաղաքագետ Արշակ Մուսախանյանն է։

Պարոն Մուսախանյան, ավարտվեց ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Ինչպե՞ս կգնահատեք այն։

-Քարոզարշավը կարող ենք գնահատել երկու առումով՝ նորմատիվ և բովանդակային։ Նորմատիվի գնահատականը իհարկե կտան մոնիթորինգ իրականացրած կազմակերպությունները։ Մի բան սակայն ակնհայտ էր, որ Փաշինյանը զգայուն էր ստանդարտների նկատմամբ, և մասնագետներին կողմից առաջին իսկ նկատողությունից հետո վերցրեց արձակուրդ, որպեսզի վարչական ռեսուրսի չարաշահման մասով շահարկումներ չլինեն։ Բացի այդ, միանշանակ առաջընթաց էր ցուցակների առաջին համարների մասնակցությամբ հեռուստաբանավեճը, սա պետք է նշվի։ Ինչ վերաբերում է քարոզչության բովանդակությանը, ապա այն այդքան էլ չմոտեցավ եվրոպական ստանդարտներին։ Հիմնական բանավեճերն ավելի շատ հեղափոխական իրավիճակի շուրջ էին, քան գաղափարների կամ կոնցեպտների։ Բայց դա այս փուլի համար երևի նորմալ է։

-Ինչպիսի՞ Ազգային ժողով կունենանք։ Արդյո՞ք նոր խորհրդարանին կհաջողվի կենսունակ լինել, հաղթահարել բոլոր մարտահրավերները։

-Նոր խորհրդարանը կլինի օրիգինալ։ Մի կողմից, այնտեղ չենք տեսնի նախկին կրիմինալ, հեղինակազրկված, անգրագետ, բայց ընտրական ռեսուրսների տիրապետող անձերին։ Բոլոր ցուցակները հիմնականում ներկայացված են սոլիդ դեմքերով։ Սա որակապես այլ լիցք կտա խորհրդարանին։ Մյուս կողմից սակայն, տպավորություն ունեմ, որ փորձառու պատգամավորների պակաս միգուցե կնկատվի։ Կան հաստիքներ, օրինակ՝ հանձնաժողովների նախագահների ու նրանց տեղակալների հաստիքները, որոնք բազմամյա խորհրդարանական փորձով և մասնագիտական պատրաստությամբ կադրերի կարիք ունեն։

Ի՞նչ է սպասվում Հայաստանին խորհրդարանական ընտրություններից հետո ներքին և արտաքին ողղություններով։

-Շատ դժվար շրջան։ Նախ, անհրաժեշտ կլինի լուծել հարցերը նախկին ռեժիմի հետ՝ այսպես կոչված անցումային արդարադատության շրջանակներում։ Ակտուալ են Մարտի 1-ի բացահայտման և անօրինական կուտակված կապիտալի վերադարձման խնդիրները։ Բացի այդ, անհրաժեշտ կլինի իրականացնել ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ ուղղված քաղաքական համակարգի առողջացմանը։ Այս կոնտեքստում են Ընտրական օրենսգրքի փոփոխության և դատական համակարգի մաքրման հետ կապված հարցերը։ Երրորդ, նոր կառավարությունը պետք է կարողանա արձանագրել տնտեսական աճ։ Հայաստանի բնակիչների մոտ տնտեսությունը զգայուն թեմա է, այդտեղ ձախողումները պետք է բացառվեն։ Բայց հաջողություն գրանցելը հեշտ չի լինի՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանափակ ռեսուրսները։ Վերջապես, Ղարաբաղի հարցը շարունակում է ակտիվ մնալ միջազգային մամուլում։ Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկնարկած գործընթաց կար, որը կանգ է առել հեղափոխության պատճառով, ապա նոր իշխանությունները անհրաժեշտություն կունենան ամբողջ թափով ներգրավվել բանակցությունների մեջ  և, չի բացառվում, որ ինչ-որ պահի նաև հանրության հետ խոսելու անհրաժեշտություն լինի։ Այս բոլորը բարդագույն խնդիրներ են և ոչ մի դեպքում նոր իշխանության համար հեշտ չի լինելու։ Բայց պետք է լավատես լինել և հուսալ, որ նրանք կհաջողեն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում