ԱՄՆ-ում դատարանը սուպերմարկետների ցանցին պարտավորեցրել է 7.4 մլն դոլար վճարել՝ վտանգավոր թափոններին ցուցաբերված անփույթ վերաբերմունքի պատճառով: Այս մասին հաղորդում է startribune.com-ը:
Մասնավորապես՝ խոշոր սուպերմարկետների ցանցին մեղադրել են ուտիլիզացիայի խախտման մեջ:
«Չորս տարի շարունակ (2012-2016) Target Store-ը խախտել է վտանգավոր թափոնների ուտիլիզացման կարգը, ինչպես՝ մարտկոցները, աերոզոլային բալոնները, լամպերը և ներարկիչները»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ 2011-ին նույն պատճառով Target Store-ը 22.5 մլն դոլար տուգանք է վճարել:









































