ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հայզեր Նաուերթը Twitter-ի իր էջում մեկնաբանել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում իր առաջադրվելը:
Նրա խոսքով՝ ինքն անհամբերությամբ սպասում է նոր աշխատանքը սկսելուն:
Նա նաև պատմել է մղոնների մասին, որոնք անցել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ՝ պետքարտուղարությունում աշխատելու ընթացքում:
Նաուերթն ընդգծել է, որ Փոմփեոյի հետ աշխատանքը իրեն ցույց է տվել «համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի՝ առաջատար լինելու կարևորությունը»:
Secretary Pompeo, it’s a privilege to work on your team alongside my @StateDept colleagues. The miles I’ve traveled with you have underscored the importance of US leadership on the world stage. I can’t wait to continue to advance American people’s interests at @USUN if confirmed. https://t.co/jsVbkfy5H7
— Heather Nauert (@statedeptspox) December 7, 2018









































