Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերն ընտրվել է Քրիստոնյա-դեմոկրատական միության նախագահ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի փոխարեն, հաղորդում է n-tv հեռուստաալիքը:
Համբուրգում կայացած համագումարում քվերակության երկրորդ փուլում նա իր 517 ձայնով առաջ է անցել 482 ձայն ստացած Ֆրիդրիխ Մերցից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Համբուրգում կայանալիք համագումարին Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նոր ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն Քրամփ-Կարենբաուերը և Մերցը:
Հոկտեմբերի վերջին Մերկելը հայտարարել էր, որ չի առաջադրվի Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնում:
Դեկտեմբերի 7-ին Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնից հեռացող Մերկելին խմբավարական փայտիկ են նվիրել:









































