Բրազիլիայում երկու բանկային մասնաճյուղերի կողոպուտի ժամանակ տեղի ունեցած արյունալի փոխհրաձգության արդյունքում զոհվել է ավելի քան տասը մարդ՝ գրում է segodnya.ua-ը:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ի գիշերը երկրի հյուսիս-արևելքում գտնվող Միլագրես քաղաքում:
Միջադեպից առաջ զինված հանցագործները պատանդ են վերցրել տեղացիներին: Այն բանից հետո, երբ նրանք գնացել են՝ բանկը կողոպտելու, նրանց և ոստիկանների միջը փոխհրաձգություն է սկսվել, որը, ըստ ականտեսների, տևել է մոտ 20 րոպե։







































