Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան երգիչ Նիկոլայ Բասկովի հետ արված լուսանկար է հրապարակել և մեկնաբանել, որ շուտով իրենց հարսանիքն է լինելու։
Անաստասիան նաև գրել է, որ իրենց հարաբերություները ենթարկվել են ժամանակի փորձությանը։ «Իմ ամենատղամարդ։ Մեր հարսանիքը ամենաշքեղը, ամենաուրախը և ամենապայծառը կլինի»,- գրել է Վոլոչկովան։

Բասկովը արձագանքել է այդ գրառմանը՝ ասելով, որ հարսանիք կլինի, բայց յուրաքանչյուրի համար առանձին։ Այդ մեկնաբանությունը Վոլոչկովան անմիջապես հեռացրել է իր էջից։
Համացանցի օգտատերերը կարծում են, որ դա կամ անհաջող կատակ է եղել, կամ ամանորյա շոուի մասին նուրբ ակնարկ։








































