«Բավական դրական էր վերգետնյա հեռուստաալիքների քաղաքական բովանդակության ներկայությունը: Ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընտրությունների և նաև ավագանու ընտրությունների՝ այս անգամ մեր կողմից մոնիտորինգի ենթարկված 6 հեռուստաալիքներում բավական շատ են եղել հարցազրույցները և բանավեճերը»,- նշեց ԱԺ ընտրությունների մեդիա մոնիտորինգի ծրագրի համակարգող Վիկտորյա Անդրեասյանը:
Նրա խոսքով, սակայն, դեռևս խնդիրներ կան հավասար լուսաբանման գործում. «Ունենք ակնհայտ անհավասար լուսաբանման դեպքեր նոյեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում: Սակայն քարոզարշավի դեպքում սա որոշակիորեն հավասարակշռվում էր»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































