ԱՄՆ-ում հինգշաբթի, դեկտեմբերի 6-ին ևս մեկ հանցագործ է մահապատժի ենթարկվել էլեկտրական աթոռին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
61-ամյա Դևիդ Էրլ Միլերը 36 տարի անցկացրել է Թենեսի նահանգի բանտում`դատավճռին սպասելով: Նրան մահապատժի են դատապարտել 1981-ին` 23-ամյա հոգեկան խանգարմամբ տառապող կնոջ հետ հաշվեհարդար տեսնելու համար:
Մահապատիժն իրականացրել են տեղի ժամանակով՝ 19:25-ին: Նշվում է, որ վերջին ճաշի ժամանակ հանցագործը խնդրել է տապակած հավ, կարտոֆիլի պյուրե, բլիթ և սուրճ:
Նշվում է, որ դատարանում Միլերը հրաժարվել է մահացու ներարկումից, ինչպես նաև բարձրացրել գնդակահարության հարցը:
2013-ից ի վեր առաջին անգամ հանցագործին էլեկտրական աթոռի միջոցով մահապատժի են ենթարկել նոյեմբերի 2-ին:







































