Friday, 03 07 2026
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին

Հնարավոր է իրականացնել նաև թավշյա տնտեսական հեղափոխություն. Աշոտ Թավադյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Թավադյանը։

Պարոն Թավադյան, ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն այս քարոզարշավի ընթացքում շատ են խոսում տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրա համար։

-Իհարկե, առաջնահերթ ֆինանսատնտեսական գործիքների անհրաժեշտություն կա, բայց տնտեսական հեղափոխության համար առաջնահերթ մի շարք խնդիրներ լուծված են։ Դրանցից են կոռուպցիայի մակարդակի կտրուկ նվազումը, մենաշնորհային դաշտի կտրուկ նեղացումը և հավասար պայմանների ձևավորումը։ Սրանք ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայմաններ են դրված նպատակին հասնելու համար։ Հիմա շատ է բարձրաձայնվում, որ թեև այս նախապայմանները կան, բայց տնտեսության մեջ կտրուկ փոփոխություններ չեղան։ Այո, չեղան, քանի որ տնտեսությունը դա իներցիոն համակարգ է։ Իզուր չէ, որ բյուջեն էլ ստացավ իներցիոն անվանումը։ Բայց մյուս տարի արդեն մենք կընտրենք էվոլյուցիոն զարգացման ճանապարհը։ Զարգացումը հնարավորինս արագ տեղի կունենա։ Առաջիկայում, երբ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշը կհրապարակվի, մենք կհայտնվենք կոռուպցիայից մաքուր երկրների ցանկում, որտեղ նաև Վրաստանն է, մեր երկրի հնարավորությունները էապես կբարձրանան։ Սրանք այն բավարար պայմաններն են, որպեսզի մենք կարողանանք թավշյա տնտեսական հեղափոխություն իրականացնել։ Երկրորդ խնդիրը կապված է հարկաբյուջետային քաղաքականության հետ։ Մեր դրամավարկային քաղաքականությունում ևս էական փոփոխություններ են պետք, որոնք չկան առայժմ։ Մենք վարում ենք թանկ փողերի քաղաքականություն և ցածր գնաճի ժամանակ ունենք բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույք, որը բերում է թանկ փողերի։ Ժամանակը եկել է, որ Կենտրոնական բանկի մասին օրենքը փոփոխվի, հատկապես 16-րդ հոդվածը, որը դե ֆակտո բերում է նրան, որ ԿԲ-ն դառնում է անվերահսկելի, իսկ ԿԲ-ն պետք է լինի անկախ, բայց հաշվետու։ Մեզ համար կարևորն այն է, որ առաջին հերթին, կայունություն ապահովելով՝ մենք կարողանանք ունենալ տնտեսական զարգացման բարձր տեմպ և կառուցվածքային արդյունավետ փոփոխություններ։

Մեզ համար հաջորդ ամենակարևոր կետը ներդրումներն են, որոնք պետք է կարողանանք ապահովել։ Իհարկե, եթե մենք չվարենք թանկ փողերի քաղաքականություն, մատչելի սարքենք մեր վարկերը, ապա ներդրողների հնարավորությունները կտրուկ կմեծանան։ Կարևոր է նաև էժան էներգակիրների ներգրավումը։ Էժան Էներգակիրները հնարավորություն են տալիս երկրի մրցունակության մակարդակը բարձրացնել։ Այդ հնարավորությունից պետք է օգտվեն և՛ գազ մատակարարողները, և՛ էլեկտրաէներգիա մատակարարողները։ Նրանք պետք է հասկանան, որ բացի իրենց շահույթ ստանալուց, մենք պետք է զարկ տանք նաև մեր երկրի տնտեսության զարգացմանը։

Ես կուզենայի ևս մեկ կետ առանձնացնել. քանի որ մենք փոքր տնտեսություն ունեցող երկիր ենք, և մեր հիմնական նպատակն է մեր արտահանման ծավալների կտրուկ մեծացումը։ Հատկապես արդյունաբերական արտադրանքի, որը իր մեջ պարունակում է ավելի բարձր ավելացված արժեք։

Իհարկե, այլ խնդիրներ էլ կան, բիզնեսի ապահովագրության խնդիրը, որը նույնպես պետք է լուծել։

Ձեր թվարկած բոլոր այս խնդիրների, առաջնահերթությունների ուղղությամբ կոնկրետ քայլեր տեսնո՞ւմ եք կառավարության կողմից։ Կամ ի՞նչ ժամկետներում եք պատկերացնում դրանց իրականացումը, կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ կտրվածքում։

-Մենք տեսնում ենք որոշակի քայլեր։ Ես արդեն ասացի, որ երկու շատ կարևոր խնդիր՝ կապված կոռուպցիայի ու մենաշնորհների հետ, լուծվել են։ Վարկերի մասով հնարավորությունները մեծացել են։ Նոր բյուջեում էապես մեծացել են մեր ռազմական ծախսերը։ Այսինքն` անվտանգության որոշակի խնդիրներ արդեն լուծվել են։ Տնտեսական անվտանգության խնդիրները ևս պետք է լուծել։ Կարծում եմ, որ նման քայլերում մենք կարճաժամկետ կտրվածքով կարող ենք լուծել նաև սոցիալական խնդիրներ։ Օրինակ` արտահանման կտրուկ մեծացումը նշանակում է բյուջեի եկամուտների աճ, որը նույնպես հնարավորություն կտա սոցիալական խնդիրներ լուծել։ Էժան վարկերի հարցը պարտադիր պետք է լուծել։ Իրենք շատ լավ գիտեն դրա մասին։ Ես կարծում եմ, որ էժան վարկերով մարդկանց հնարավորություն կտանք ևս փոքր բիզնես սկսել, և հիփոթեքային վարկեր վերցնել ու, առհասարակ, զարգացնել բիզնեսը։ Այ սրանք են այն քայլերը, որոնք, ես կարծում եմ, որ պետք է լուծվի։ Այո, մեր տնտեսությունը իներցիոն բնույթ ունի, բայց մենք հնարավորություն ունենք հստակ էվոլյուցիոն զարգացում ունենալ։ Մեր բոլորի պարտքն է աջակցել այս հարցերի լուծմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում