Էրիկ Լոուսոնը, որը 1970-ականների վերջին նկարահանվել է Marlboro-ի սիգարետի գովազդում, մահացել է 72 տարեկանում: Նա մահացել է Սան-Լուիս-Օբիսպոյի իր տանը շնչառական անբավարարության պատճառով, որն առաջացել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության հետևանքով: Այս մասին АР գործակալությանը հայտնել է նրա կինը՝ Սյուզան Լոուսենը:
Նա դերասանական կարիերան ավարտվել է 1997 թվականին, մինչ այդ նկարահանվել հեռուստաշոուներում: Նա մոլի ծխող էր 14 տարեկանից և շարունակել է ծխել մինչ մահացու ախտորոշում արվելը: Դա նրան չի խանգարել էպիզոդիկ մասնակցել հակածխախոտային արշավներին:
Կովբոյն ունի 6 երեխա, 18 թոռ և 11 ծոռ:
Լոուսոնը դարձել է 4-րդ կովբոյը, որը մահացել է ծխելու հետ կապված հիվանդություններից:









































