«Հայաստանում պաշտպանական համակարգը պետք է փոխվի ամբողջ կոնցեպտով, այսինքն՝ պետք է ստեղծվի պաշտպանական համակարգ: Մենք այս տարիների ընթացքում պաշտպանական համակարգ չենք ստեղծել, ստեղծել ենք բանակ, և ամբողջ պաշտպանությունը թողել ենք բանակի ուսերին, ինչը անթույլատրելի է»,- «Մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ պաշտպանական համակարգի մեջ պետք է ներգրավված լինի ամբողջ պետությունը՝ իր առողջապահությամբ, փրկարար ծառայություններով, գյուղատնտեսությամբ, կրթությամբ և այլն. «Խոսքը իհարկե երկիրը կազարմայի վերածելու մասին չէ»:
Գևորգ Սաֆարյանը կարծում է, որ այս դեպքում կունենանք բանակի հանրային վերահսկողություն. «Բանակը կներգրավվի հասարակության մեջ, ոչ թե տարանջատված կլինի հասարակությունից, իսկ այժմ մեր բանակը սովետական բանակի փոքր տեսակն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































