Chanel ֆրանսիական ընկերությունը կդադարի բնական մորթի և էկզոտիկ կենդանիների կաշի օգտագործել: Այս մասին հաղորդում է WWD-ն՝ վկայակոչելով նորաձևության գծով ընկերության տնօրեն Բրունո Պավլովսկիին:
Նորաձևության տանը նշել են, որ կհրաժարվեն կոկորդիլոսի, մողեսի, օձի և կատվաձկան կաշվից: Էկզոտիկ նյութերի փոխարեն Chanel-ը կկենտրոնանա գործվածքի և արհեստական կաշվի օգտագործման ուղղությամբ:
Պավլովսկիի խոսքով`էկզոտիկ կենդանիների կաշվից պատրաստված իրերը բուտիկներից միանգամից չեն անհետանա, դրա համար ժամանակ կպահանջվի:
Իր հերթին Chanel-ի ղեկավար Կարլ Լագերֆելդն ասել է, որ չի հիշում, թե երբ է ընկերությունն իր հավաքածուներում մորթի օգտագործել: Ինչ վերաբերում է էկզոտիկ կենդանիների կաշվին, «մատակարարման հետ կապված խնդիր գոյություն ունի, և ամեն դեպքում դա Chanel-ի գործը չէ»:







































