Թունիսի Ազգային ասամբլեայի պատգամավորները կողմ են քվեարկել երկրի նոր Սահմանադրության նախագծի օգտին: Փաստաթղթում գլխավոր կետը տղամարդկանց և կանանց իրավահավասարությունն է: Բացի այդ, ժամանակավոր վարչապետը նախագահին ներկայացրել է նոր կառավարության կազմը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
217 խորհրդարանականներից նոր Սահմանադրության օգտին են քվեարկել 200-ը, դեմ՝ 12-ը, 4-ը ձեռնպահ են մնացել:
Նոր Սահմանադրության հիմնական նորարարությունը տղամարդկանց և կանանց իրավահավասարությունն է:
Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ իսլամը իրավունքի աղբյուր չէ, սակայն Հիմնական օրենքում արձանագրված չէ, որ Թունիսն աշխարհիկ երկիր է:
Նոր օրենքը երաշխավորում է «դավանանքի և խղճի ազատություն», սակայն երկրի նախագահը պարտադիր պետք է լինի մուսուլման:
Երկրում գործադիր իշխանությունը բաժանվում է խորհրդարանին հաշվետու կառավարության ղեկավարի և հինգ տարին մեկ համընդհանուր ընտրությունների արդյունքում ընտրվող նախագահի միջև:
Թունիսի վարչապետի պաշտոնի թեկնածու Մեհդի Ջոման նախագահին ներկայացրել է կառավարության նոր կազմը: Նոր կաբինետը բաղկացած է անկուսակցական ներկայացուցիչներից:









































