ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ ամերիկյան ֆերմերները շատ արագ կզգան Չինաստանի հետ առևտրային գործարքի օգուտները:
Միացյալ Նահանգների ղեկավարը գրել է, որ ԱՄՆ-ի ֆերմերները Չինաստանի հետ առևտրային գործարքի «շահառուներ» կդառնան: Նա նշել է, որ Չինաստանը մտադիր է «անհապաղ» սկսել ամերիկյան գյուղմթերքների գնումները: Նրա խոսքերով, չինական կողմը շահագրգռված է այդ հարցում, քանի որ ԱՄՆ-ն արտադրում է ագրոարդյունաբերության «ամենալավ և մաքուր» մթերքները:
«Ֆերմերներ, ես ձեզ սիրում եմ»,- եզրափակել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը վրդովվել էր իր «սիրելի» ֆերմերների վրա Չինաստանի «հարձակումներից»:









































