Սուրճը, թերևս, առավոտյան ամենահայտնի խմիչքն է: Շատերն իրենց օրը սկսում են հենց մեկ գավաթ առույգացնող ըմպելիքով:
Կան սուրճ եփող հազարավոր սարքեր, սակայն հիմա էլ այդպիսի նոր սարքեր ստեղծելու որոնումները չեն դադարում:
Ինչպես հաղորդում է style.rbc.ru-ն, Top Brewer-ն առաջին հայացքից թվում է սովորական ջրի ծորակ: Բայց իրականում Top Brewer-ը ներկառուցվող սուրճ եփելու սարք է, որը պատրաստված է չժանգոտվող պողպատից: Այն կառավարվում է սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով, որի համար անհրաժեշտ է հատուկ հավելված:
Դրա միջոցով կարելի է ընտրել` ինչ խմիչք պատրաստել, փոխել ջերմաստիճանը, կաթի կամ շաքարավազի պարունակությունը:











































