«Մենք կոչ ենք անում ձեր ձայնը տալ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչին և նրանից էլ պահանջել. ձեր մի ձայնը 5 տարի երկրի կառավարմանը մասնակցելու ձեր իրավունքն է»,- Պառավաքարում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Բնակիչներից մեկը հարցրեց. «Բա Նիկոլից խի՞ բաժանվեցիք»: Ի պատասխան՝ Մարուքյանն ասաց, որ «Ելք» դաշինքը ստեղծվել էր ռեժիմի դեմ պայքարելու համար. «Եվ այդ ռեժիմի դեմ ամեն մեկս ինչպես կարողացանք՝ պայքարեցինք: Հիմա քաղաքական ուժերն ունեն հնարավորություն առանձին իրագործելու իրենց տեսլականը, և Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժն ունի ավելի շատ ձայն ու հնարավորություն, քան երբևէ Հայաստանի Հանրապետությունում որևէ իշխանություն ունեցել է՝ բացի 91թ. Լևոն Տեր-Պետրոսյանից: Այսինքն՝ հիմա եթե մենք որևէ միավորում ստեղծենք, դա կլինի արհեստական»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































