Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ ակումբը կբողոքարկի «Գրանադա»-ի դեմ խաղում իրեն ցույց տված դեղին քարտը:
«Մենք կբողոքարկենք այդ դեղին քարտը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ առանց հիմնավոր պատճառների կարելի է պարզապես վերցնել ու դեղին քարտեր ցույց տալ ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսին»,- հայտարարել է իսպանացին:
Նշենք, որ սա Ռամոսի արդեն 9-րդ դեղին քարտն է ընթացիկ մրցաշրջանում:






































