Նոյեբերի 30-ին Բուլղարիայի կառավարությունը Չինաստանին է արտահանձնել կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտոնյա Յաո Ցզինցիին, որը ավելի վաղ զբաղեցնում էր Չժեցզյան նահանգի Սինչան քաղաքի ղեկավարի պաշտոնը՝ գրում է kp.ru-ն։
Հատկանշական է, որ Պեկինին առաջին անգամ է հաջողվել ԵՄ անդամ երկրի հետ պայմանավորվածություն ձեռք բերել հանցագործի արտահանձնման վերաբերյալ։
2018թ․ Ինտերպոլը պաշտոնյայի անունով «կարմիր» կալանավորման երաշխավորագիր տրամադրեց։ Նախկին պաշտոնյան կասկածվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք վերցնելու մեջ։ Երկու շաբաթ անց տղամարդը ձերբակալվել է Բուլղարիայում։







































