Ֆիլադելֆիա քաղաքի հղի բնակչուհի Շիրլի Բոնանին արթնացել է որովայնի շրջանում տհաճ զգացողություններից և հասկացել, որ իր մոտ սկսվում են երկունքի ցավերը: Այս մասին հաղորդում է ABC 6-ը:
Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ձնամրրիկի պատճառով դեպի ավտոմեքենան տանող ճանապարհը փակ էր: Ուստի Շիրլիի ամուսինը՝ Ֆաբիան Բոնանին, ցավերից ուժասպառ եղած կնոջը նստեցրել է սահնակի վրա և փորձել տանել ավտոմեքենայի մոտ: Սակայն Շիրլին սկսել է ծննդաբերել հենց սահնակի վրա: Օգնության շտապած ծննդկանի հորը ոչինչ չէր մնում, քան զանգահարել 911 և փեսայի հետ միասին պատրաստվել ծնունդ ընդունելուն: Նրանց անհրաժեշտ հրահանգները տվել է 911-ի հեռախոսավարը՝ Ջո Միթչելը:
Այսպիսով՝ բոլորի համատեղ ուժերի շնորհիվ լույս աշխարհ է եկել Բելլա Սոֆյան՝ 3կգ քաշով:










































