Մասաչուսթեսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) ինժեներներրը ստեղծել են RePaint համակարգը՝ արհեստական ինտելեկտի և եռաչափ տպագրության համադրությունը, որը ցակացածին թույլ կտա ստեղծել սիրելի նկարների վերարտադրանքը: Այս մասին հաղորդում է EurekAlert!-ը:
Նկարը տպելու համար արհեստական ինտելեկտն այն նախ շերտերի է բաժանում: Հետո 3D տպիչը մի քանի թափանցիկ թանաքի օգնությամբ վերստեղծում է պատկերը և նեյրոցանցի օգնությամբ զարդարում այն՝ հաշվի առնելով հաստատության լուսավորվածությունը և մի շարք գործոներ՝ նկարներին համապատասխան գույները փոխանցելու համար:
RePaint-ը դեռ կարող է միայն բացիկի չափսի լուսանկար տպել և չի կարող վերարտադրել աշխատանքի նյութերը: