Կիևում ազատ են արձակել երկու ոստիկաններին, ովքեր պատանդ էին վերցվել «Մայդանի ինքնապաշտպանության» կողմից: Այս մասին է հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ-ին:
Նախարարությունում հայտնել են, որ ոստիկանները «ողջ են, սակայն ուժեղ ծեծված»: Ներկայում նրանք հոսպիտալացվել են:
Նշվում է, որ ոստիկաններին ազատ արձակելու բանակցային գործընթացում օգնել են ինչպես ընդդիմության խաղաղ կողմնակիցները, այնպես էլ օտարերկրյա դեսպանները:









































