Ավստրիայում անհետացել է ֆրանսիացի Պիեր Օգյուստ Ռենուարի հայտնի բնանկարը: Դրա գողության մեջ կասկածվող երեք անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդում է Bloomberg-ը:
«Ծոցը, ծովն ու կանաչ ժայռերը» կտավը Վիեննայի Dorotheum աճուրդի տնից առևանգել են նոյեմբերի 26-ին: Երեք անձինք հաստատության երկրորդ հարկ են ներթափանցել, նկարը դուրս բերել շրջանակից, այնուհետև դուրս եկել շենքի տարբեր մուտքերով:
Աճուրդի տանը հաստատել են գողության փաստը: Բնանկարը նախատեսվում էր աճուրդի հանել նոյեմբերի 28-ին: Ակնկալվում է, որ այն կվաճառվի 120-160 հազար եվրոյով (135-ից 180 հազար դոլար):










































