Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ կոչ անելով կողմերին կարգավորել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ստեղծված լարվածությունը դիվանագիտական ճանապարհով:
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը՝ հղում անելով նախագահի գրասենյակի մամուլի ծառայությանը, Էրդողանն իր մտահոգությունն է հայտնել տեղի ունեցածի առթիվ՝ ընդգծելով ճգնաժամի՝ դիվանագիտական ճանապարհով կարգավորման կաևորությունը:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը զսպվածության կոչ էր ուղղել Ռուսաստանին և Ուկրաինային:
Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ մտահոգված են ուկրաինական նավերի վրա բացված կրակի և միջադեպի հետևանքով տուժածների առկայության լուրերով:










































