Բրիտանացի կլիմատոլոգ Մայքլ Հոուվը հայտարարել է, որ քաղաքակրթությունը կորցրել է վերահսկողությունը գլոբալ տաքացման նկատմամբ և արդեն 2070-ին ամռանը օդի միջին ջերմաստիճանը ներկա մակարդակի համեմատ կբարձրանա հինգ աստիճանով, հաղորդում է Daily Mail-ը: Հոուվը կարծում է, որ դա զանգվածային ջրհեղեղների, տեղումների, երաշտի և էկոհամակարգերի ոչնչացման կհանգեցնի:
Կլիմատոլոգների խոսքով՝ ձմռանը ջերմաստիճանը չորս աստիճանով կբարձրանա: Նշվում է, որ այս գործընթացը դադարեցնել հնարավոր չէ: Հոուվը կարծում է, որ այս կապակցությամբ կարող են տուժել երկրները, որոնց բնակչությունը հիմնականում կենտրոնացված է առափնյա շրջաններում:
Գլոբալ տաքացումը կհարվածի նաև գյուղատնտեսությանը՝ բերքը կդադարի ռեկորդներ սահմանել, իսկ հասաակ մշակաբույսեր աճեցնելու համար ավելի մեծ գումարներ կծախսվեն:









































