ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ երիտասարդ տարիքում իրեն հաճախ են Էլվիս Փրեսլիի հետ համեմատել, գրում է Reuters-ը:
Այս մասին նա ասել է Տյուպելո քաղաքում իր ելույթի ժամանակ, որտեղ 1935-ին ծնվել է երգիչը:
«Ես չպետք է դա ասեմ, ինձ մեծամիտ կանվանեն, իսկ ես այդպիսին չեմ: Եթե ուշադրություն չդարձնենք բաց երանգի մազերիս, երբ դեռահաս էի, ինձ Էլվիսի հետ էին համեմատում»,-ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ ինքը միշտ այդ համեմատությունը «մեծ գովք» է անվանել:









































